Mi AIoT Router AC2350 Wi-Fi երթուղիչ

Mi AIoT Router AC2350 Wi-Fi երթուղիչ
Սև

Mi AIoT Router AC2350 Wi-Fi երթուղիչ

Երթուղիչի առանձնահատկությունները
Այս նորույթը հագեցած է Qualcomm QCA9563 քառամիջուկ պրոցեսորով և յոթ ոչ շարժական պտտվող ալեհավաքներով, որոնցից չորսը պատասխանատու են 5 ԳՀց տիրույթի համար, մնացածը՝ 2,4 ԳՀց: Բոլոր ալեհավաքները ստացել են իրենց առանձին ուժեղացուցիչները և յուրաքանչյուրի հզորությունը 6 dBi է, ինչն ակնհայտ կերպով առավել բարձր է՝ համեմատած շատ մրցակիցների տվյալների հետ: Երթուղիչն աջակցում է MU-MIMO և Beamforming տեխնոլոգիաներին: Առաջինը թույլ է տալիս մի քանի ալեհավաքներին միաժամանակ սպասարկել բազմաթիվ սարքերի՝ նվազագույնի հասցնելով ուշացումները: Երկրորդը կենտրոնացնում է ազդանշանը մեկ նոութբուքի կամ բջջային հեռախոսի վրա՝ դրանով ընդլայնելով Wi-Fi ծածկույթի տարածքը:

Արագությունը
5 ԳՀց տիրույթում AC2350-ի առավելագույն արագությունը 1733 Մբիթ/վրկ է, իսկ 2.4 ԳՀց տիրույթում՝ 450 Մբիթ/վրկ:

Վերահսկում
Երթուղիչը սմարթֆոնի միջոցով վերահսկելու համար անհրաժեշտ է ներբեռնել Mi Wi-Fi ծրագիրը, իսկ երթուղղիչի հետ զուգակցելու համար անհրաժեշտ է ծրագրակազմին թույլ տալ հասկանալ գտնվելու վայրը և մուտք գործել Mi հաշիվ: Ծրագիրն ունի երթուղիչի հետ աշխատելու գործիքների ընդլայնված փաթեթ: Օրինակ՝ երբ որևէ անհայտ սարք միանում է Ձեր ցանցին՝ հատուկ ծանուցումն անմիջապես ուղարկվում է հեռախոսին: Կան նաև հետաքրքիր առանձնահատկություններ, ինչպիսիք են Wi-Fi օպտիմիզացումը, վերաբեռնման ժամանակացույցը և հյուրերի մուտքի կետերը: Եվ նաև հատուկ «Առողջություն» գործառույթը, որն անջատում է գաջեթը նշված ժամին: Մեկ այլ օգտակար հատկություն է AC2350-ի հեռակառավարումն աշխարհի ցանկացած կետից:
31 990 ֏
Առկա չէ
Առաքման ժամկետը սահմանված չէ
Իմացեք ընդունելության մասին
Mi AIoT Router AC2350 Wi-Fi երթուղիչ

Պրոցեսոր և հիշողություն

QCA9563
Սև

Պրոցեսոր և հիշողություն

  • QCA9563

Ցանց

  • Wi-Fi (802.11): 2․4 ԳՀց (մինչև 300 Մբ/վրկ), 5 ԳՀց (մինչև 867 Մբ/վրկ), b, g, n
  • Ալեհավաքներ : արտաքին ոչ շարժական, 7 հատ
  • Հաճախականություն: 2.4 ԳՀց և 5 ԳՀց (մինչև 1733 Մբիթ/վրկ)

Արտաքին տեսք

  • Կաղապարի տեսակը: Դասական
  • Կաղապարի նյութը: Պլաստիկ
  • Բարձրություն (մմ): 186
  • Երկարություն (մմ): 286

Այլ տվյալներ

  • Տվյալների պաշտպանություն: WEP, WPA, WPA2