ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Հայաստանի Հանրապետությունում Xiaomi կազմակերպության (այսուհետ «Արտադրող») երաշխիքային պարտավորությունները գործում են միայն ՀՀ տարածքում նախատեսված առաքման և վաճառքի, ՀՀ-ում ձեռք բրված և ՀՀ ստանդարտներին համապատասխանեցված Xiaomi ապրանքային նշանի ապրանքների համար:
  2. Ապրանքի երաշխիքային սպասարկումն ամբողջ երաշխիքային ժամանակահատվածում իրականացնում է լիազորված սպասարկման սրահներում: Սպասարկման սրահների հասցեները կարելի է գտնել մեր կայքի «Սպասարկման սրահներ» էջում:
  3. Երաշխիքային ծառայությունների իրականացման պարտադիր նախապայման է համարվում վաճառքի ամսաթվով լրացված և հաստատված փաստաթղթի առկայությունը (երաշխիքային քարտը, որտեղ պետք է լրացված լինի ապրանքանիշի անունը, երաշխիքային ժամկետը, վաճառքի ամսաթիվը և սարքի սերիական կամ դրամարկղի անդորրագրի համարը):
  4. Երաշխիքային սպասարկման են ենթակա այն արտադրանքները, որում առկա են թերություններ արտադրողի մեղքով: Երաշխիքային ժամկետը հաշվարկվում է վաճառքի օրվանից և գործում է սմարթֆոնների համար՝

 

-          Հիմնական արտադրանքի համար՝ գնման օրվանից սկսած 12 ամիս, բայց ապրանքի ծառայության ժամկետի ընթացքում:

-          Հավաքածուում ներառված մարտկոցի, լիցքավորման սարքի, հիշողության քարտի համար՝ գնման օրվանից սկսած 6 ամիս, բայց ապրանքի ծառայության ժամկետի ընթացքում:

 

Mi Band ֆիթնես-թևնոցների համար՝

-          Հիմնական արտադրանքի համար՝ գնման օրվանից սկսած 6 ամիս, բայց ապրանքի ծառայության ժամկետի ընթացքում:

-          Հավաքածուում ներառված թևնոցի համար՝ գնման օրվանից սկսած 14 օր, բայց ապրանքի ծառայության ժամկետի ընթացքում:

 

3-րդ կետում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում՝ երաշխիքային ժամկետը հաշվարկվում է ապրանքի արտադրության օրվանից:

 

Ապրանքի ծառայության ժամկետը, ներառյալ հավաքածուում առկա մարտկոցի, լիցքավորիչի, մալուխի, հիշողության քարտի համար կազմում է 36 ամիս՝ սկսած արտադրության օրվանից:

 

Արտադրողի երաշխիքային պարտավորությունները չեն կիրառվում՝ պատյանների, պայուսակների, բռնակների, փոխարինելի վահանակների, թևնոցների և այլ պարագաների համար, որոնք ներառված են հավաքածուում:

               

Արտադրողը չի կրում երաշխիքային պարտավորություններ և չի տրամադրում ապրանքի համար անվճար ծառայություն հետևյալ դեպքերում՝

-          եթե ապրանքի երաշխիքային ժամկետը վաճառքի օրվանից սպառվել է,

-          եթե արտադրանքի ծառայության ժամկետը սպառվել է,

-          եթե ապրանքի արտադրության օրվանից՝ սմարթֆոնների համար անցել է ավելի քան 12 ամիս և Mi Band ֆիտնես թևնոցի համար՝ 6 ամիս, (միայն այն դեպքում, երբ սարքը չունի վաճառքի ամսաթիվը հաստատող փաստաթղթեր, ինչպիսին են օրինակ՝ դրամարկղային անդորրագիր կամ ճիշտ լրացված երաշխիքային քարտ, որը պարունակում է տեղեկատվություն ապրանքի և վաճառողի մասին),

-          եթե ապրանքում փոխված են IMEI-ի համարները,

-          եթե ապրանքը, որը նախատեսված է անձնական օգտագործման համար՝ օգտագործվել է առևտրային գործունեության համար, ինչպես նաև այլ նպատակներով, որոնք չեն համապատասխանում ապրանքի հիմնական նպատակներին,

-          ապրանքի հավաքածուում ներառված՝ օգտագործողի ուղեցույցում սահմանված շահագործման պայմանների և կանոնների խախտման դեպքում,

-          եթե առկա են ոչ պատշաճ վերանորոգման հետքեր կամ լիցենզավորված սպասարկման կենտրոնից դուրս բացելու փորձերը, ինչպես նաև նախապես տեղադրված համակարգչային ծրագրերի միջամտություն,

-          երբ դիսփլեյում (էկրանում) առկա են երկու (2) կամ ավելի քիչ պակաս պիքսելներ, որոնք, ըստ արտադրողի քաղաքականության չեն համարվում երաշխիքային թերություններ,

-          եթե վնասները (թերությունները) առաջանում են վիրուսային ծրագրերի ազդեցության պատճառով, նախապես տեղադրված ծրագրային ապահովման միջամտությամբ կամ երրորդ կողմի ծրագրակազմի օգտագործման պատճառով (ոչ օրիգինալ): Արտադրողը չի կրում պատասխանատվություն արտադրանքի օպերացիոն համակարգի շահագործման անկայունության և / կամ առաջացող խնդիրների համար, որոնք կապված չեն գործարանի կարգավորումների հետ, այլ կապված են գործառնական առանձնահատկություններից կամ երրորդ կողմի ծրագրային արտադրանքի տեղադրումից,

-          եթե ապրանքում տեղադրված է օգտագործողի արգելափակում, գրաֆիկական բանալի, օգտվողը մոռացել է Google հաշվի և Mi հաշվի գաղտնաբառերը,

-          եթե թերությունն առաջացել է Xiaomi-ի կողմից չարտադրված, ոչ օրիգինալ պարագաների կամ այլ ապրանքների օգտագործման պատճառով,

-          եթե թերությունն առաջացել է ֆորս-մաժորային իրավիճակների (օրինակ՝ երկրաշարժ, հրդեհ, կայծակ, էլեկտրական ցանցի անկայունություն), սպառողի կամ երրորդ կողմի դժբախտ պատահարների, դիտավորյալ կամ անհիմն գործողությունների պատճառով,

-          եթե սպառողին փոխանցվելուց հետո հայտնաբերվել են՝ մեխանիկական վնասվածքներ (ճաքեր, քերծվածքներ, անցքեր), խոնավության, կորոզիայի, օքսիդացման, բարձր կամ ցածր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով առաջացած վնասներ, օտար առարկաների, նյութերի, հեղուկների, միջատների ներթափանցման դեպքեր,

եթե թերությունն առաջացել է արտադրանքի օգտագործման ժամանակ բնականոն մաշվածության պատճառով: