ԱՊՐԱՆՔԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Պատվերի չեղարկում
Մինչ ապրանքը գնորդին փոխանցելը՝ Դուք կարող եք հրաժարվել գնումից ցանկացած պահի: Եթե պատվերը կանխավճարային է, ապա Դուք կարող եք ետ վերադարձնել վճարված ամբողջ գումարը Ձեր քարտին՝ գրելով support.am@mi-shop.com էլ. հասցեին:
Վերադարձ
Երբ Դուք գնումը կատարում եք հեռակա մեթոդով (սուրհանդակային առաքմամբ) am.mi-shop.com ինտերնետային խանութից, ապա կարող եք վերադարձնել ապրանքը՝ ստացման պահից 14 (տասնչորս) օրվա ընթացքում: *Այս դեպքում առաքման ծախսերը հոգում է գնորդը:
* Այս պայմանը գործում է միայն am-mi-shop.com առցանց խանութից օնլայն գնումներ կատարելու դեպքում:
Տեխնիկական թերությունների հայտնաբերումից հետո գնորդը կարող է հրաժարվել ապրանքից՝ այն ստանալուց հետո 14 օրվա ընթացքում: Այս դեպքում կատարվում է տեխնիկական փորձաքննություն (նշված ժամկետից հետո ապրանքը ենթակա է երաշխիքային վերանորոգման):
Վերադարձվող ապրանքը պետք է լինի.
• ամբողջական հավաքածուով
• առանց օգտագործման հետքերի և մեխանիկական վնասների,
• ապրանքի տեսքի պահպանմամբ և սպառողական հատկություններով,
• չկեղծված օրիգինալ փաթեթում
մակնշման և պահպանման,
• կնիքների, գործարանային պիտակների պահպանմամբ
բնօրինակ փաստաթղթերով,
• ապրանքի գնման հաստատմամբ՝ վաճառքի ապրանքագրով, դրամարկղային անդորրագրով (եթե առկա է)
Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերադարձի պայմանները չեն ենթադրում սարքավորումների շահագործումը, թեստավորման համար օգտագործումը և ապրանքների այլ օգտագործումը: Մենք ընդունում ենք մտափոխվելու Ձեր իրավունքը, սակայն կարող ենք մերժել նախկինում օգտագործված ապրանքների վերադարձը կամ փոխանակումը:
Եթե ապրանքին կցվում է նվեր կամ լրացուցիչ պարագաներ, ապա դրանք նույնպես ենթակա են վերադարձի՝ սահմանված կանոններին համապատասխան:
Վերադարձնելու համար
Դուք կարող եք ՝ զանգահարել +374 (99) 942664 հեռախոսահամարով լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար:
Մեր օպերատորը կապ կհաստատի Ձեզ հետ՝ վերադարձի հաստատման և ապրանքը հետ խանութ վերադարձնելու համար: Առաքման վճարն իրականացվում է գնորդի կողմից: Դուք կարող եք ինքնուրույն վերադարձնել Ձեր պատվերը հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Հյուսիսային պողոտա 11:
Ապրանքների հետ մեկտեղ անհրաժեշտ է վաճառակետ ներկայացնել գնման հաստատման փաստաթղթերը:
Ապրանքը վերադարձնելուց հետո անցկացվում է համապատասխան ստուգում Xiaomi-ի պաշտոնական սպասարկման կենտրոնի կողմից` բացառելու համար հաճախորդի կողմից վնասելու փաստը:
Եթե սարքավորումների և վերադարձված ապրանքների կարգավիճակի վերաբերյալ չկան բողոքներ, ապա վերադարձվում է գումարը: Եթե գնումը կատարվել է կանխիկ` վերադարձվում է հաճախորդին կանխիկ, իսկ անկանխիկի դեպքում` գումարը վերադարձվում է պահեստ ժամանման պահից՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Փոխանցումները կատարվում են հաճախորդի ընթացիկ հաշվեհամարին կամ բանկային քարտին, որով կատարվել է վճարումը:
Հարցերի դեպքում մեր օպերատորը կապ է հաստատում Ձեզ հետ: