ընկերության մասին

Xiaomi ընկերության մասին

Պատմություն

Xiaomi ընկերությունը սկսել է իր գործունեությունը 2010 թվականին՝ Android-ի կողմից մշակված MIUI ծրագրի զարգացման հետ մեկտեղ, որին էլ հաջորդել է էլեկտրոնիկայի ստեղծման գործընթացը:

Xiaomi-ն յուրահատուկ ընկերություն է և չի աշխատում շատ չինական էլեկտրոնիկայի ապրանքանիշերի նման: Այն ունի ճշգրիտ դիզայնի փիլիսոփայություն, արտադրության ամենաբարձր ստանդարտների ապահովում, մշակված Android-ի յուրօրինակ սեփական ծրագիր և, իհարկե, մշտապես կատարում է տեխնոլոգիաների ու սարքավորումների մշակում, որոնք անմիջապես օգտագործվում են նորագույն սարքերում:

Տեխնոլոգիաներ

Ընկերության առանցքային արժեքն այն է, որ լավ և տեխնոլոգիապես հզոր սարքավորումները չպետք է արժենան մի ամբողջ կարողություն: Եվ փաստացի Xiaomi-ն մարմնավորում է այդ արժեքը՝ բարձրորակ արտադրանքի և իսկապես ցածր գնի հարաբերակցությամբ, որը գործնականում՝ վաճառքի և հայտնիության առումով, երիտասարդ ընկերությանը դասում է բջջային սարքերի ամենահեղինակավոր գլոբալ արտադրողների կողքին:

Առաջին սմարթֆոնը՝ Mi 1-ը, հայտնվել է 2011 թվականին և գերազանցել է բազմաթիվ մրցակիցներին՝ իր հատկանիշների և գնի շնորհիվ և նրան գնահատել են բազմաթիվ օգտագործողներ: Այդ ժամանակահատվածից ի վեր՝ Xiaomi ընկերությունը ձեռք է բերել մեծ թվով երկրպագուներ: 2014 թվականի երրորդ եռամսյակում, սմարթֆոնների վաճառքի աշխարհում Xiaomi-ն գրավում է երրորդ հորիզոնականը՝ Samsung-ից և Apple-ից հետո: Տարեց տարի ընկերությունն ընդլայնում է իր ապրանքատեսականին՝ թողարկելով նոր ապրանքներ, հաշվի առնելով շուկայի և օգտագործողների ցանկությունները, ձեռք բերելով մեծ քանակությամբ երկրպագուներ: Ներկայումս ընկերությունը արտադրում է սմարթֆոնների, հեռուստացույցների, ֆիթնես թևնոցների, արտաքին մարտկոցների և մի շարք այլ հայտնի սարքավորումների նոր մոդելներ: